ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով ապահովելու է Հայաստանի՝ պետական տաղավարով մասնակցությունը ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին, որը ներգնա և արտագնա զբոսաշրջության առաջատարն է Միջին Արևելքում։
27 տարվա ընթացքում ամենամյա ցուցահանդեսի՝ Դուբայի Աշխարհի առևտրային կենտրոնի (World Trade Center) մեկ հարկի տակ բազմաթիվ այցելուներին և գործընկերներին են ներկայացվել աշխարհի զբոսաշրջային արդյունքներն ու ուղղությունները։ Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա 2021 թ․ մայիսի 16-19-ը Դուբայում, իսկ մայիսի 24-26-ը՝ վիրտուալ հարթակում։
Զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ՝ մասնակցության վերաբերյալ հետագա մանրամասները հաղորդելու համար։
Ցուցահանդեսին հայկական պաշտոնական տաղավարով մասնակցությունն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակում»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: