Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ողջունել է արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների որոշումը:
««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին՝ բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը:
Աստված օրհնի Հայաստանը»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ: