Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն` տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն: