«Իմ վարչակազմը մտադիր է Ադրբեջանի հետ աշխատել տարածաշրջանի hամերաշխության և անվտանգության հաստատման համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մենք մտադիր ենք աջակցել կողմերի միջև խաղաղության հաստատմանը և ղարաբաղյան հակամարտության երկարատև կարգավորմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտեցմանը, բարեկեցիկ ու խաղաղ ապագա կերտելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում: