2021 թվականի մարտի 15-ի դրությամբ, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակում, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 35 ընտանիք (թվով 180 մարդ), իսկ Արցախի Հանրապետության նոր բնակավայրեր վերաբնակեցման համար կազմակերպվել է 7 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 39 ընտանիքի գլխավորները, և որոնց արդյունքում 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է: