Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի փետրվարին Արարատի մարզում ծնվել է 126 երեխա՝ 66 տղա և 60 աղջիկ:
Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 42 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 23, Վեդու ծննդատանը՝ 42, իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ»-ում լույս աշխարհ է եկել 19 երեխա: