Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանի վրա, որ քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են: Նա նաև տեղեկացրել է, որ նոր ավտոբուների մատակարարման հետ կապված խնդիրեն կան:
«Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։ Վերին Լարսի անցակետում, ինչպես հայտնի է, մեծ հերթեր են, և մեր կոմպակտ ավտոբուսների կոնտեյներները ևս այդ հերթի մեջ են։
Հուսանք, որ հնարավորինս շուտ սահմանը կթեթևանա ու նոր գծեր կշահագործվեն։ Ի դեպ, քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կարապետյանը։