Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության նախաձեռնությունը, ըստ որի, երկրում կգործի 11 նախարարություն և մեկ պետնախարարի ապարատ: Տրոհվեց Վրաստանի ԿԳՄՍ նախարարությունը և այսուհետ կառավարությունում մեկի փոխարեն կլինի երկու նախարարություն՝ կրթության, գիտության և մշակույթի, սպորտի ու երիտասարդության՝ գրում է aliq-ը:
Նորաստեղծ նախարարության ղեկավարի թեկնածուն դեռ հայտնի չէ:
Նախարարությունների միավորման գաղափարը Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեինն էր, որը փոքր կառավարության կողմնակից էր, և նրա առաջարկությամբ էլ 2018 թվականին նախարարությունները միավորվեցին: 2 տարի անց կառավարությունը վերանայում է այդ բարեփոխումը: