Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ ազգային տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։
Վստահ եմ, որ 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու, այլև հայ-իռլանդական փոխշահավետ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար։
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բեղմնավոր գործունեություն, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»,- նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում։