Ռուս զինվորականները հետևում են, թե ինչպես են Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմանավերն իրար հետևից մտնում Սև ծով՝ գրում է РИА Новости-ն:
Ուրբաթ ջրային տարածք մտավ իսպանական ևս մեկ ֆրեգատ՝ Cristobal Colon-ը: Դերևս հունվարին Սև ծովում հայտնվեց ամերիկյան երկու ավիակիր: Դաշինքը դա բացատրեց Ռուսաստանի «ռազմական հզորության կուտակումով»: Ի պատասխան՝ Մոսկվան վարժանքներ անցկացրեց, որոնք ներառում էին ծովային մարտեր:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ տարբեր երկրներից զինվորականների ներկայությունը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը:
1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ ոչ Սևծովյան պետությունների ռազմանավերը Սև ծովում կարող են մնալ մինչև երեք շաբաթ: Ըստ փաստաթուղթի՝ ջրային տարածքում միաժամանակ կարող է գտնվել մինչև ինը նավ՝ 30 հազար տոննա ընդհանուր քաշով: