ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ռաֆայել Բարխուդարյանի հրամանով՝ սահմանվել է մայր բուհի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը:
Ըստ այդմ՝ 2021 թվականի մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը իրականացվում է առկա և հեռավար ձևերի համադրությամբ՝ դասախոսությունները կանցկացվեն հեռավար եղանակով, գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով:
Առկա և հեռավար դասընթացները կկազմակերպվեն համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը՝ 9.30-ին: Դասերի տևողությունը սահմանվել է 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:
Առկա և հեռավար ձևերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն: