Հանրապետության տարածքում մարտի 17-18-ը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևանում մարտի 17-18-ը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: