Մոտ 14 մլրդ դրամով Հայաստանում արդիականացվում են ոռոգման ցանցերը։ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի գործակցությամբ իրականացվող ծրագրով տարեկան կխնայվի 11 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա, 10 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները: Այժմ 103 բնակավայրում ընթանում են ներտնտեսային ցանցի նորոգման աշխատանքները։