ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի և գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի հետ քննարկել է հրաձգության զարգացման ուղղությամբ իրականացվելիք համատեղ ծրագրերը։
Ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությամբ կկազմակերպվի հրաձգության ինչպես ներբուհական առաջնություն, այնպես էլ մրցաշարեր՝ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։