Ավելի քան 400 մարդ Բելառուսում քրեական պատասխանատվության է ենթարկվել անօրինական ակցիաներին մասնակցելու համար՝ հայտարարել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Մինչ օրս դատախազները դատարան են ուղարկել 468 քրեական գործ 631 անձի վերաբերյալ, ովքեր կապված են անօրինական զանգվածային միջոցառումներին և գործողություններին մասնակցելու հետ: Նրանց ներկայացվել է հասարակական կարգը կոպտորեն խախտելու, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու, նրանց վիրավորելու, պետական խորհրդանիշները պղծելու, խուլիգանության մեղադրանքներ: Ավելի քան 400 մարդ արդեն դատապարտվել է»,- ասված է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: