ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մհեր Ղուկասյանը փրկարար ջոկատների հետ ամենօրյա ռեժիմով անցկացնում է տեսական դասընթացներ, որի ժամանակ փորձառու և փորձուսում անցնող ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները:
Ի դեպ, դասընթացները տարվում են յուրաքանչյուր հերթափոխի հետ՝ խմբի և ջոկի հրամանատարների մասնակցությամբ:
Երիտասարդները մասնակցել են նաև գործնական դասընթացի, որի ժամանակ ցույց են տրվել պարանով բարձրանալը և իջնելը, գետանցման ձևերը, ինչպես նաև վերելք ժումարով, իջնում՝ ությակով:
Առաջիկայում՝ եղանակի տաքացման հետ, նախատեսվում է ցուցադրել նաև այլ ուսումնական դասընթացներ՝ լեռնաանտառային գոտիներում: