Մարտի 17-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ պետության (ԱՊ) կողմից ղեկավար տիկին Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Թվինինգի» ռեզիդենտ խորհրդատու Ջոն Անդերսենը:
Կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ընթացքը:
Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ կողմից Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով իրականացվող այս ծրագիրը՝ Հայաստանն ավելի դիմակայուն երկիր դարձնելու և տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա նվազեցնելու նպատակադրման տեսանկյունից:
Նշվել է, որ ծրագրի իրականացման ուղղությամբ արտակարգ իրավիճակների նախարարության շահառու ստորաբաժանումների և Ռեզիդենտ համակարգողի միջև աշխատանքային կարգով պարբերաբար տեղի են ունեցել այցեր, հանդիպումներ, մշակվել և ծրագրի բաղադրիչների ղեկավարների քննարկմանն է ներկայացվել գործողությունների պլանի նախագիծը։
Քննարկվել են նաև ծրագրի արդյունավետ իրագործման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։