Սաուդյան Արաբիան ցանկանում է հարվածային ԱԹՍ-ներ գնել Թուրքիայից: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Բոսնիա-Հերցեգովինայի նախագահի ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը՝ գրում է ermenihaber-ը։
Ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի ցավոտ խնդրին՝ Հունաստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին՝ մեկ անգամ ևս իր դժգոհությունը հայտնելով այդ կապակցությամբ։
«Սաուդյան Արաբիան էլ այնտեղ Հունաստանի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում, սակայն մյուս կողմից՝ Թուրքիայից ԱԹՍ է ցանկանում»,- ասել է Էրդողան։
Վերջին շրջանում Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են։ Դա պայմանավորված էր «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջիի դաժան սպանությամբ, որն իրականացվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։