ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասնակցության դեպքում:
Թրամփը կարծում է, որ արքայազն Հարրիի կինը նախագահի պաշտոնում կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում:
Երբ Թրամփին խնդրել են մեկնաբանել այն տեղեկությունները, թե իբր Մարքլը քննարկում է նման հնարավորությունը և հանդիպել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, նա ասել է. «Եթե դա տեղի ունենա, ես ավելի շատ ցանկություն կունենամ առաջադրվելու»: Սպիտակ տան նախկին ղեկավարը շեշտել է, որ ինքը Մեգան Մարքլի «երկրպագուն» չէ, և որ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, իր կարծիքով, «հիանալի անձնավորություն» է:
Միաժամանակ Թրամփը նշել է, որ նախագահի ընտրություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի ավելի ուշ: