Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ օպերացիա էր, ղազախական «Թենգրի-նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Ըստ Սերգեյ Շոյգուի՝ պատճառն այն էր, որ իրար հետ պատերազմում էին Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդներ: Մյուս պատճառը, ըստ Շոյգուի, գործընթացին Թուրքիայի ներգրավումն էր:
Սերգեյ Շոյգու (ՌԴ պաշտպանության նախարար) - Պետք էր այդ հարցով զրուցել նաև թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք, հսկայական ջանքեր է գործադրել: Նա ստիպված էր բոլորին համոզել: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, միայն թե մյուս կողմին համոզեք»: Առաջին ձեռքբերումն այն է, որ մարդիկ դադարել են սպանել իրար: Երկրորդ՝ հուսով եմ՝ եկել է ժամանակը, երբ Հայաստանը և Ադրբեջանը երկկողմ շփումների դուրս կգան և կսկսեն խոսել իրար հետ:
Այստեղ շատ բան պայմանավորված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններով: Բացի այդ, նոր խաղացողներ են ի հայտ գալիս, հայտնվում են հին հարևանները՝ իրենց առաջարկներով: Խոսքս Իրանի մասին է: Դա և՛ ենթակառուցվածքների, և՛ երկաթուղու, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ տրանսպորտային հաղորդակցության զարգացումն է: