«Ոչ միայն «Լուսավոր Հայաստանը», այլև մյուս ընդդիմադիր շատ կուսակցություններ պատրաստ չեն գնալ արտահերթ ընտրությունների շատ ու շատ պատճառներով. մեկը պատրաստ չի, մյուսը գիտի, որ ինքը չի հաջողելու այդ ընտրություններին, մյուսն ուղղակի քաղաքական գործընթացները տեսնում է Վազգեն Մանուկյանին վարչապետ նշանակելու մեջ, որ ինքը որևէ պետական լծակ ստանա, որ կարողանա գալիք ընտրություններին պետական ռեսուրս օգտագործի, ինչպես նախկինում արել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ երբ իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրություններ, ընդդիմադիր կուսակցությունները խուսափում և տարբեր հայտարարություններ են անում: «Նույն 17 կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր հայտարարություններ են անում. Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ մասնակցելու և կրելու է, Դաշնակցությունն ասում է մեկ այլ բան, մեկ ուրիշը՝ մեկ այլ բան»,- նշեց Սիմոնյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ըստ Ալեն Սիմոնյանի, այդ կուսակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների: