Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Հիշեցնենք, մարտի 10-ին Տիգրան Գալստյանը հայտարարել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման մասին:
Իսկ Առնակ Ավետիսյանը մինչ այդ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը:
Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1992 թ. հունվարի 7, քաղաք Աբովյան
Կրթություն
1998-2008 թթ. - ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
2008-2012 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, բակալավր
2012-2014 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2011-2013 թթ. - «Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն
2013-2016 թթ. - «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ, կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ
2016-2018 թթ. - «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ, կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ
2015-2016 թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ
2016-2017 թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
11.06.2018-16.03.2021 թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
Կուսակցական պատկանելությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: