Իրանական կողմի հետ աշխատանքներ են տարվում Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավը վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
«Իրանական կողմի հետ օդանավը վերադարձնելու հարցով պայմանավորվածություն կա, պարզապես տեխնիկական խնդիրներ են առաջացել»,- ասաց նա:
Տ.Հարությունյանը նշեց, որ օդանավի առևանգման առնչությամբ ՔՕ 221-րդ հոդվածով (օդանավի զավթումը) քրեական գործ է հարուցվել:
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձավ նաև Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին՝ վստահեցնելով, որ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրենց խնդիրները լուծում են առկա մարդկային և նյութական ռեսուրսների սահմաններում, չլուծվող խնդիրներ Սյունիքում չկան: