Մարտի 3-ին Ազգային ժողովի շենքի տարածքում լուսաձայնային նռնակների տեղադրումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ նախապատրաստվում է սադրանք, և լուսաձայնային նռնակների տեղադրումը բացառապես նման սադրանքներից խուսափելու և դրանք կանխելու նպատակ ուներ: