Չեմ փոխել Արտակ Դավթյանի վերաբերյալ նախկինում արտահայտած իմ տեսակետը, սակայն կարծում եմ՝ այս պահին վարչապետը ներկայացրել է գլխավոր շտաբի պետի այնպիսի թեկնածուի, որն ունի կառավարման փորձ, զբաղեցրել է շատ կարևոր՝ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե նայենք ԳՇ կադրային պոտենցիալը, վարչապետի որոշումը այս պահի համար տրամաբանական է: ԳՇ պետի պաշտոնը չի կարող կես ժամից ավելի թափուր մնալ, և կարծում եմ՝ ռազմական դրության ռեժիմում գտնվող երկրի համար նախագահը ճիշտ որոշում չի կայացրել՝ հետ վերադարձնելով վարչապետի միջնորդությունը»,- նշեց պատգամավորը:
Քոչարյանը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարի հրամանով՝ Տիրան Խաչատրյանը երեկ ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից: