ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Առնակ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Ավետիսյանը մարզպետի տեղակալ էր նշանակվել 2018 թ. հունիսին: