Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Պարենի համաշխարհային ծրագրի քաղաքականության պատասխանատու Այվորի Հակեթ Էվանսին։
Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը կարևորել է համատեղ համագործակցությունը։ Քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումները, որի կապակցությամբ տեսչական մարմինը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նախատեսվող աշխատանքներին: