Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզորը»՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Հայտնաբերվել է բրիտանական շտամի 28 դեպք, երկուսը հարավաֆրիկյան տարբերակ են, բրազիլական շտամ չի հայտնաբերվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Մասնագետները հայտնաբերել են նաև 16 այլ մուտացիաներ:
Բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները համարվում են ավելի վարակիչ: Առաջինը Բրիտանիայում հայտնաբերվել է 2020-ի սեպտեմբերին, երկրորդը՝ հոկտեմբերին, երրորդը՝ 2021-ի հունվարին: