Ուկրաինայի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծովային ականազերծման մշտական խմբի նավերի հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այս մասին այսօր տեղեկացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Մարտի 10-ին ՆԱՏՕ-ի նավերի ակամազերծման խումբը մուտք էր գործել Օդեսայի նավահանգիստ:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի մոտորանավակների մարտավարական խումբը Սև ծովի ավազանում համատեղ վարժանքներ է անցկացրել ՆԱՏՕ-ի մշտական ծովային ականազերծման խմբի հետ: