Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա նշեց, որ նման միջոցառումները ոտնահարում են այլ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես՝ նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Ֆիդանյանն ասաց, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելով՝ գերծանրաբեռնված է այլ փողոցների երթևեկությունը:
«Ոստիկանությունը փորձում է երկխոսության միջոցով լուծումները գտնել, կարծում ենք՝ որոշակի հաջողություններ այդ առումով կունենանք»,- ընդգծեց փոխոստիկանապետը: