Ռուսական կողմն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ռազմական տեխնիկայի կուտակումներով: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Մոսկվան նաև դժգոհ է Ռաքքա նահանգի Այն Իսա բնակավայրի տարածքի հենակետերում Թուրքիայի՝ շինարարական աշխատանքների իրականացմամբ:
Ալեքսանդր Կարպովն ընդգծել է, որ այդ գործողությունները խախտում են հակամարտության կարգավորման հարցում ստատուս քվոյի վերաբերյալ հուշագիրը: