Հանրապետության տարածքում մարտի 16-19-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևանում մարտի 16-19-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: