ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Թուրքիան այսօր հանդիպում են Աթենքում՝ հանգուցալուծելու արևելյան Միջերկրական ծովում էներգակիրների իրավունքի և տարածքային վեճի հետ կապված ճգնաժամը՝ փոխանցում է France24-ը:
Նախօրեին պաշտոնական Անկարան խորացրել էր ճնշումները՝ դիվանագիտական նոտա հղելով Իսրայելին, Հունաստանին ու Եվրամիությանը:
Երկու երկրների միջև լարվածությունը խորացել էր, երբ անցյալ տարի Թուրքիան հետախուզական նավ էր ուղարկել ծովային այն տարածքներ, որոնք, ըստ հունական կողմի, պատկանում են Հունաստանին, ինչը պաշտպանել էր նաև Եվրամիությունը: Ամենայն հավանականությամբ, ծովային այդ տարածքներում բնական գազի պաշարներ կան, ինչը կռվախնձոր է դարձել Թուրքիայի և Հունաստանի միջև: