«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 34 մարզիկ (29 տղա, 5 աղջիկ)՝ հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ մասնակիցների սակավությունը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններով. «Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների քանակը քիչ է, թաեքվոնդոյիստներից շատերը վիրավորվել են պատերազմում, մի մասը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կորցրել է մարզավիճակը: Համավարակի պատճառով մեր մարզաձևը ևս շատ է տուժել, տևական ժամանակ թաեքվոնդոյիստները մարզվել են առանց սպարինգ-մրցակիցների, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել: Հաշվի առնելով համավարակի տարածման ներկայիս միտումները՝ Հայաստանի առաջնությունը մի փոքր վաղ կազմակերպեցինք»:
Առաջնության արդյունքներով ձևավորվելու է հավաքական թիմը, որն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ պատրաստվելով ապրիլի 8-11-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ եվրոպական ստուգատեսի արդյունքում հայտնի կդառնան այն երկու թաեքվոնդոյիստները, որոնք արդեն մայիսին կրկին Սոֆիայում կմասնակցեն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի:
Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության մրցանակակիրներն են՝
Տղաներ
54 կգ
-
Համլետ Մկրտչյան
-
Վարոս Խաչատրյան
-
Նիկոլայ Մանուկյան
58 կգ
-
Գարեգին Մախմուրյան
-
Սարգիս Մուրադյան
-
Սուրեն Այդինյան
63 կգ
-
Վահան Բաբայան
-
Նարեկ Անանյան
-
Հրաչ Հակոբյան
68 կգ
-
Սլավա Խաչատրյան
-
Բաբկեն Սարգսյան
-
Արթուր Գյուրջյան
74 կգ
-
Ռոման Հայրապետով
-
Դևիդ Բաբախանյան
80 կգ
-
Սարգիս Սարգսյան
-
Դավիթ Վարդումյան
-
Իգոր Կարապետյան
87+ կգ
-
Արսեն Գրիգորյան
-
Նորիկ Գևորգյան
Աղջիկներ
62 կգ
-
Մելինե Հովհաննիսյան
-
Մարիամ Ավետիսյան
- 49 կգ
-
Ջուլիետա Սեդրակյան
-
Դիանա Հակոբյան
-
Նատալյա Գոլչենկո