Մարտի 16-ին` առավոտյան ժամը 09:00-ից, ՀՀ զինված ուժերում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:
Զորավարժություններին ընդգրկված զորամասերն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների, անձնակազմը մեկնել է տեղակայման շրջաններ:
Ծավալվել են զինված ուժերի, զորամիավորումների և ԶՈՒ զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են զորավարժությունների մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճշգրտման, ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ: