Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի և բարերարի համագործակցությամբ Հաղարծին բնակավայրում անցկացվել է խմելու ջրի ջրագիծ:
Դիլիջանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ 1970-ական թվականներից մինչ օրս բնակիչները հնարավորություն չեն ունեցել օգտվելու խմելու ջրից: