Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում այսօր կայացավ բասկետբոլային հուշամրցաշար՝ նվիրված ինստիտուտի 2020 թվականի շրջանավարտ Սամվել Խաչատրյանի հիշատակին։
Բասկետբոլի մեծ երկրպագուն, հաղթանդամ ու բարձրահասակ երիտասարդn իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի պաշտպանության գործին՝ զոհվելով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սամվելին սիրում էին բոլորը՝ ուսանող, թե դասախոս և հենց այդ սերն էլ ծնեց նախաձեռնություն՝ կազմակերպելու նրա անվան հուշամրցաշար։ Այն անցկացվեց մեկ զամբյուղով՝ երեքը երեքի դիմաց ֆորմատով:
Սամվելի հարազատները պատմում են, որ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին նա խոսել չէր սիրում։ Շատ մանրամասներ գաղտնի էր պահել, իսկ ծառայության ու պատերազմի օրերի մասին իրողությունները բացահայտվել են միայն ցավալի կորստի մասին լուրը իմանալուց հետո։
Մրցաշարի ընթացքում ցուցադրական հանդիպում անցկացվեց նաև անվասայլակներով հանդես եկող հաշմանդամություն ունեցող բասկետբոլիստների միջև։ Ինքնին հուշամրցաշարի եզրափակչում հաղթեց ՖԻՄԱ-ի թիմը՝ արժանանալով Սամվել Խաչատրյանի անվան բասկետբոլային մրցաշարի գավաթին ու մեդալներին։