Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործող մատակարար ընկերությունների ներկայացուցիչների և տեղական արտադրողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների գործարար փոխհարաբերություններին առնչվող հարցեր՝ առևտրային ցանց մտնելու, տեղական արտադրանքի իրացման, վճարման ժամկետների, նաև խոշոր ցանցերի կողմից հարկման այլընտրանքային համակարգերում գործող մատակարարների հետ պայմանագրեր կնքելու բարդությունների վերաբերյալ։
Քննարկման ավարտին նշվել է, որ բարձրաձայնված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները խորքային կուսումնասիրվեն Գործարարության աջակցման գրասենյակի կողից և, հիմնվելով նաև միջազգային փորձի վրա, գրասենյակի մասնագետներն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կփորձեն համատեղ ներկայացնել լուծումների ամբողջական շղթան։