Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութի անվտանգության հարցերով փորձագետներն այսօր հանդիպում են կազմակերպել՝ Օքսֆորդի մշակած AstraZeneca պատվաստանյութի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներում դադարեցվել է դեղամիջոցի կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Եվրոպայում AstraZeneca պատվաստանյութի կիրառման ժամանակ գրանցվել են թրոմբի առաջացման բազմաթիվ դեպքեր:
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի շուրջ 17 մլն քաղաքացիներ ստացել են պատվաստանյութի չափաբաժին: Անցյալ շաբաթ արձանագրվել է թրոմբի առաջացման 40 դեպք:
Այս մտահոգության պատճառով եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Այդ երկրների շարքում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան: