Մարտի 10-ին, ժամը 22:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը Գանձակ գյուղից էր և, ըստ նախնական տվյալների, նրան գյուղում էին դանակահարել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ մարտի 10-ին, ժամը 21:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 23-ամյա մի բնակիչ։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 11-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանական ցուցմունք տվել, նաև ներկայացրել դանակը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: