Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի՝ ավագանու մանդատը վայր դնելու մասին տեղեկատվությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ համաձայն ԿԸՀ-ի արձանագրության՝ Արփենիկ Մարությանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Արման Բաբաջանյանին: