Խորհրդային տարիներին Երևանում կառուցված բոլոր շենքերը կառուցվել են 7 բալ երկրաշարժի դիմակայունությամբ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երևանում գրանցված 6.5 բալ ուժգնությամբ միջին հզորությամբ երկրաշարժին:
Նրա խոսքով՝ անկախության տարիներին արդեն շենքերի սեյսմակայունության խնդիրն ավելի խիստ է դրվել, և ավելի ուշ կառուցված շենքերն ունեն բալայնության ավելի բարձր աստիճան: