Մ-6‚ Վանաձոր - Ալավերդի - հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում` հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։
Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս ուշադիր լինել։