ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ շարունակելու է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ուղղված աշխատանքները՝ փոխանցում է Al Jazeera-ն:
ԱՄՆ պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ միասին սկսել է արտասահմանյան պաշտոնական առաջին այցերը:
Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ դիտարկումները ԱՄՆ պետքարտուղարն արել է իր ճապոնացի պաշտոնակցի հետ Տոկիոյում կայացած հանդիպմանը: