Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը կպայքարեն երկու ամերիկահայ կինոգործիչներ: Մեդելին Շարաֆյանն իր «Burrow» ֆիլմով կմասնակցի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:
Սև Օհանյանը «Judas and the Black Messiah» ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկն է: Այս ֆիլմն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության վեց անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»:
«Judas and the Black Messiah» ֆիլմը 2021 թվականի կենսագրական դրամա է:
Ակադեմիայի ակտիվ անդամները բոլոր 23 անվանակարգերում կարող են քվեարկել ապրիլի 15-ից մինչև ապրիլի 20-ը:
«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի ապրիլի 25-ին: