Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50 տոկոսով սահմանափակել մարզասերների քանակը: Նշվում է, որ խոշոր մարզադաշտերում հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։
Միաժամանակ, Ճապոնիայի իշխանություններն արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել Օլիմպիական խաղերում ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը: Ղեկավար հյուրերը չեն ենթարկվի խիստ կարանտինի, բայց կթեստավորվեն իրենց երկրներում և Ճապոնիայում: Նրանց կարգելվի նաև շփվել մարզիկների հետ և կօգտվեն հատուկ փոխադրամիջոցից: