Ղրիմում կարգավիճակի որոշման հարցով 2014 թ. մարտի 16-ին թերակղզում անցկացված հանրաքվեի կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: Անկարան հանրաքվեն համարել է ոչ լեգիտիմ, իսկ Ղրիմի միացումը ՌԴ-ին՝ բռնակցում: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան շարունակելու է հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին:
2014 թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացվել էր հանրաքվե՝ թերակղզու և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակը որոշելու հարցով: Հանրաքվեի արդյունքի համաձայն՝ ընտրողների 96,57 տոկոսը քվեարկել էր Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու օգտին: