Մարտի 14-ին «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվել է WSKF Երևանի «Շոտոկանկարատե-դո» ֆեդերացիայի Երևանի 8-րդ բաց առաջնությունը, որը նվիրված էր Արցախյան 2-րդ պատերազմում զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակին։
Մրցաշարը կազմակերպել էր WSKF Երևանի «Շոտոկանկարատե-դո» ֆեդերացիան, որի ղեկավարը ոստիկանության զորքերի ծառայող է։
Առաջնությանը ներկա էին ոստիկանության զորքերի ծառայողներ, սպաներ։ Առաջնությանը մասնակցել են կարատեի 20 ֆեդերացիայից շուրջ 300 մարզիկ։
Զոհված ոստիկանների հիշատակին նվիրված առաջնությանը ուժերը չափեցին պատանի, երիտասարդ և մեծահասակ կարատեիստները։ Հաղթողները պարգևատրվեցին համապատասխան մեդալներով ու դիպլոմներով, իսկ հաղթող խմբերը նաև գավաթներով։