Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկու կետերում տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածում այս պաստառները կզգուշացնեն վարորդներին լինել առավել զգոն‚ չգերազանցել երթևեկության արագությունը՝ տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակները տեղադրվել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։