Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանն այսօր այցելել են Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանին, շնորհավորել նրան 90-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն՝ հանձնելով պատվոգիր ու դրամական պարգև։
Ռաֆիկ Հարությունյանը 2013-ից է ղեկավարում վետերանների խորհուրդը, իսկ 90-ամյա հոբելյարի աշխատանքային գործունեությունը եղել է մանկավարժությունը, զբաղվել է նաև ակտիվ հասարակական աշխատանքով։